Մեկնարկել է Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրը։ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Ա․ Միքայելյանն անձամբ է այցելել Արագածոտնի մարզի 3 դպրոց և հանդիպել դպրոցի աշակերտներին։
Այս մասին տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունից, նշում նաև, որ դասախոսությունների շարքը սովորաբար տևում է մոտ մեկ ամիս, իրականացվում հայ աստղագետների կողմից, ովքեր ՀՀ մարզերի դպրոցներում հանդես են գալիս հետաքրքիր և բովանդակալից ելույթներով: Այս տարի ելնելով համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից՝ որոշ դպրոցների հետ հանդիպումները կանցկացվեն առցանց տարբերակով։
Այցելությունների ժամանակ աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվում են աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ և այլն: Ծրագիրը ֆինանսավորում է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ)։